Իռլանդիայում իտալացին շախմատի խաղի ժամանակ սպանել է մրցակցին և փորձել է ուտել նրա սիրտը

09:10 • 14.01.14

Իռլանդիայում Իտալիայի մի քաղաքացի սպանել է իր մրցակցին, որպեսզի ուտի նրա սիրտը, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Independent-ի հղումով։


39-ամյա քաղաքական վերլուծաբանի խեղված մարմինը գտել են կիրակի օրը՝ տանը, որը գտնվում է Իռլանդիայի Քասթլնոկ քաղաքում։


Սպանության մեջ կասկածվում է Իտալիայի քաղաքացի վարձակալը, որը ոստիկանություն է կանչել՝ տեղի ունեցածի մասին հաղորդում տալու համար։


Նա խոստովանել է, որ տանտիրոջը սպանել է վեճից հետո, որն սկսվել էր շախմատ խաղալու ընթացքում։ Տղամարդը սպանել է մրցակցին, ինչից հետո կտրել է կուրծքն ու փորձել է ուտել նրա սիրտը։


Այս պահին հայտնի է, որ կասկածյալը հրաժարվել է փաստաբանական օգնությունից և արդեն խոստովանել է մեղքը։


Տղամարդը գտնվում է կալանքի տակ և համալիր հոգեբանական փորձաքննություն է անցնելու։