Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

13:00 • 14.01.14

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հյուրասենյակում հայտնաբերվել է 1953 թ.-ին ծնված Ա. Թ. դին: