Եվրամիության քաղաքացու անձնագիրը հնարավոր կլինի գնել

19:28 • 14.01.14

Եվրամիության քաղաքացի դառնալն այժմ ավելի է հեշտացել: Ինչպես տեղեկացնում է Rbc.ru-ն՝ երկրի բյուջեն հարստացնելու նպատակով Մալթայի կառավարությունը որոշել է 1800 անձնագրիր վաճառել, յուրաքանչյուրը՝  շուրջ 1 մլն դոլար արժողությամբ:


Արևային երկրի բնակիչ դառնալ ցանկացողը հետագայում կկարողանա անձնագիր գնել նաև իր երեխայի (մինչև 26 տարեկան), կնոջ կամ ամուսնու, ինչպես նաև՝ ծնողների համար: «Հավելյալ» փաստաթղթերն ավելի էժան կլինեն՝ 67 900 դոլար:


Այս համակարգը Մալթային կօգնի «հավելյալ» մեկ միլիարդ դոլար վաստակել: Երկրի ազգային բյուջեն տարեկան կտրվածքով կազմում է 4 մլրդ դոլար:


Մալթայի նոր քաղաքացին պետք է երկրին հավատարմության երդում տա և որևէ անշարժ գույք ձեռք բերի: