Չինաստանում թույլատրել են Լեդի Գագայի նոր ալբոմի վաճառքը

17:25 • 14.01.14

Չինաստանում թույլատրել են Լեդի Գագայի «ARTPOP» ալբոմի վաճառքը: Այդ մասին երգչուհին հայտնել է Twitter-ում՝ նշելով, որ երկրի տարածքում ալբոմի վաճառքը թույլատրել է տեղի կառավարությունը, գրում է lenta.ru-ն: Երգչուհին նաև հույս է հայտնել, որ շուտով կկարողանա համերգներով հանդես գալ Չինաստանում:

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում Լեդի Գագայի երգերի տարածման վրա արգելքը սկսել է գործել 2011 թվականից: Այդ ժամանակ փոփ երգչուհու մի շարք երգեր ներառվել են այն երգերի ցանկում, որոնք արգելված է հրապարակել համացանցի չինական հատվածում: Մասնավորապես՝ ցանկում են հայտնվել «The Edge of Glory», «Marry the Night», «Bllody Mary», «Hair» և այլ երգեր: Դրանք որակվել են որպես «վուլգար» և երկրի «պետական մշակույթին վնաս հասցնելու ունակ» երգեր:

 

Արգելված են նաև Բեյոնսեի, Backstreet Boys-ի և Take That-ի երգերը:

 

Լեդի Գագայի «ARTPOP» երրորդ ստուդիական ալբոմը լույս է տեսել 2013 թվականի նոյեմբերի սկզբին: