«Մարգարտյա ականջօղով աղջիկը» «կժամանի» Իտալիա
Հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի վառ ներկայացուցիչ Յան Վերմերի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը», առաջին անգամ ցուցադրության կհանվի Իտալիայում։
Ինչպես հայտնում է Euromag-ը, փետրվարի 8-ից մինչ մայիսի 25-ը Բոլոնյա քաղաքի Պալացո Ֆավա սրահում կկայանա գեղարվեստական ցուցահանդես, որտեղ նշված կտավից բացի կցուցադրվեն բազմաթիվ գեղանկարչական գլուխգործոցներ։
«Մարգարտյա ականջօղով աղջիկը» Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդայի» ու Էդվարդ Մունկի «Ճիչի» հետ միասին համարվում է աշխարհի ամենահայտնի ու կրկնօրինակվող կտավներից մեկը։
Վերմերի ստեղծագործությունն Իտալիայում ցուցադրելու վերաբերյալ բանակցությունները տևել են 2 տարի։ Այն տեսնելու համար վաճառված ու պատվիրված տոմսերի քանակն արդեն ռեկորդ է սահմանել։










