Ֆրանսուա Օլանդը հանուն սիրուհու հետ հանդիպման վտանգել է կյանքը. ԶԼՄ-ներ

17:46 • 14.01.14

Լուսանկարիչը, որն արել է Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սկանդալային լուսանկարները սիրուհու հետ, կարծում է, որ պետության ղեկավարի անվտանգության ծառայությունը շատ վատ է աշխատում, տեղեկացնում է Взгляд-ը։
 

«Ես կարծում եմ, որ նախագահին վատ են պաշտպանում։ Եթե ես ահաբեկիչ լինեի, կկարողանայի առանց դժվարության հարձակվել նրա վրա»,-ասել է պապարացի Սեբաստյան Վալիելուն։

 

Նա պատմել է, որ երբ հետևել է այն տանը, որտեղ Օլանդը հանդիպել է Ժյուլի Գայեի հետ, մոտակայքում անվտանգության աշխատակիցներ առհասարակ չեն եղել։


«Այստեղ կա խնդիր. որևէ թիկնապահ չի եղել։ Ժյուլի Գայեի հետ հանդիպելու համար նախագահը ստիպված է եղել ռիսկի դիմել։ Ես տեսել եմ, թե ինչպես է Օլանդը տանը մոտեցել սկուտերով՝ առանց ուղեկցող մեքենաների»,-ասել է նա։

 

Սկանդալային լուսանկարների հեղինակի պատմածը մեկնաբանել է Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների պաշպանության ծառայության նախկին ղեկավարը։

 

Նա հայտարարել է, որ անվտանգության ծառայությունը, որի վրա ֆրանսիական իշխանությունները շատ գումար են ծախսում, ի վիճակի չէ նախագահին պաշտպանել անգամ պապարացիներից։ Նա, սակայն, չի բացառել, որ նախագահը անվտանգությանը չի տեղեկացրել դերասանուհուն այցելությունների մասին։