Հնդկաստանի հարավում դպրոցները փակվել են մարդակեր վագրի պատճառով
Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգի իշխանությունները փակել են դպրոցները՝ մոտակայքում գտնվող խոշոր անտառում ապրող վագրի պատճառով. անցած շաբաթ կենդանին երկու մարդու մահվան պատճառ էր դարձել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարածքում անցկացվում է հատուկ գործողություն, որում ներգրավված են փղեր և իրավապահներ՝ գիշատչին բռնելու համար հատուկ վանդակներով:
Տեղի բնակիչները պահանջում են սպանել մարդակեր վագրին՝ ենթադրելով, որ կենդանին կարող է վերադառնալ:
Հնդկաստանում ապրում է երկրագնդի վայրի վագրերի երկու երրորդը:










