Հալեպում կայացել է օրեր առաջ զոհված հոր և որդու հոգեհանգստյան արարողությունը. նրանց դիերը բերել չի հաջողվել
Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել օրեր առաջ նահատակված հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևոնյանների հոգեհանգստյան արարողությունը, տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։
Նրանք առևանգվել էին մոտ չորս ամիս առաջ՝ Հալեպից 20 կմ հեռավորությամբ գտնվող իրենց աշխատավայրից։
Չորս ամիս պատանդ մնալուց հետո հունվարի 8-ին, երկու զինյալ խմբավորումների բախումների պատճառով, հայր և որդի Լևոնյանները սպանվել են ծայրահեղ իսլամիստական խմբավորումներից մեկի բանտում՝ հարյուրից ավելի այլ գերիների հետ։
Սպանված Լևոնյանների ազգականները մի քանի օր շարունակ ջանք չեն խնայել իրենց հարազատների դիերն առևանգող կողմից ստանալու և թաղման արարողություն կազմակերպելու համար, սակայն չի հաջողվել։
Այսօր կեսօրին Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողությունը։










