Հոլիվուդը ֆիլմ կնկարահանի խաղաքարտերի մասին
«20 Century Fox» կինոընկերությունը կզբաղվի «Magic: The Gathering» խաղաքարտի պատմության հիման վրա ֆիլմի նկարահանումներով, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Թե հատկապես որ պատմությունները կօգտագործվեն սցենարում, չի հաղորդվում։ Հետագայում ստուդիան մտադիր է երկարացնել ֆիլմը՝ բաժանելով մի քանի մասերի։
Ֆիլմի պրոդյուսերը կլինի Սայմոն Քինբերգը։ Նախկինում նա աշխատել է «Իքս մարդիկ», «Էլիզիում. Դրախտ Երկրի վրա» նախագծերում, ինչպես նաև հանդես է եկել որպես Գայ Ռիչիի «Շերլոկ Հոլմս» ֆիլմի սցենարի հեղինակներից մեկը։
Քինբերգը կվերահսկի ֆիլմերի արտադրությունը՝ Hasbro ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, որոնց պատկանում է խաղի իրավունքը։ Ֆիլմի ռեժիսորի և սցենարիստի անունները դեռ չեն նշվում։










