Ճապոնական գործարանի տնօրինությունը կրճատել է սեփական աշխատավարձը՝ պայթյունի պատճառով

15:37 • 14.01.14

Ճապոնական Mitsubishi Materials գործարանի ղեկավարների աշխատավարձն այս ամսից սկսած 30, 20 և 15%-ով կկրճատվի, ինչը կապված է հունվարի 9-ին արտադրամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետ, որը խլել է 5 մարդու կյանք։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, ղեկավարներն ընդունել են այն փաստը, որ իրենք են կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը։ 

 

Մասնավորապես` 30%-ով կկրճատվի գործարանի տնօրենի ամսական աշխատավարձը, 20%-ով՝ նրա տեղակալներինն ու մյուս ղեկավարներինը, ևս 15% -ով կկրճատվի պայթյունի հետ կապ ունեցող շարքային աշխատողների աշխատավարձը։