Նոր Զելանդիայում փորձում են փրկել ափ նետված 12 կետի
Նոր Զելանդիայում փորձում են փրկել մի խումբ կետերի, որոնք ափ են նետվել երկրի հարավային կղզիներից մեկում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ափերին հայտնվել է 13 կետ, որոնցից մեկն արդեն սատկել է։ Իշխանություններն անհանգստացած են, քանի որ ափից վտանգավոր հեռավորության վրա է գտնվում ևս մոտ 50 կետ։
Փրկարարները հույս ունեն ծանծաղուտից դուրս բերել կետերին ալիքների ընթացքում, որը պետք է սկսվի մի քանի ժամ անց։ Մինչ այդ փրկարարները կաթնասունների վրա ջուր են լցնում և ծածկում արևից։










