Օլիմպիադայի ամերիկացի մասնակիցները դիմում են հանրությանը՝ Սոչի իրենց ուղևորությունը վճարելու համար
Ամերիկացի մարզիկները հասարակության աջակցության կարիքն ունեն, որպեսզի փակեն ձմեռային Օլիմպիադայի ուղևորության հետ կապված իրենց ծախսերը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:
Թերթի տեղեկություններով՝ մարզումների, սարքավորումների և տրանսպորտային ծախսերը կարող են ֆինանսական խնդիրներ առաջացնել մարզիկների մոտ:
Ի տարբերություն այլ երկրներից մարզիկների մեծ մասի՝ ամերիկացի մարզիկները չեն ստանում պետական ֆինանսավորում: Նրանցից ոմանք փորձում են ստանալ հասարակության աջակցությունը:
2012 թվականին Բիլ Կերիգը թողարկել է RallyMe.com նախագիծը, որտեղ նվիրատվությունների դիմաց մարզիկները նվերներ են խոստանում՝ սկսած ինքնագրերով լուսանկարներից մինչև խոշոր մրցումների զեղչված տոմսեր: Բացի այդ, մարզիկներին աջակցում են այնպիսի նախագծեր, ինչպիսին են GoFundMe-ն և indiegogo-ն:










