BBC–ն ներկայացրել է Սոչիի Օլիմպիադայի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)
BBC հեռուստաընկերությունը ներկայացրել է Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղեր– 2014-ի պաշտոնական թրեյլերը:
Ինչպես հայտնում է Metro News-ը՝ պատահական չէ ընտրված տեսահոլովակում հնչող ձայնը, որը վերարտադրում է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Թայվին Լաննիստերի դերակատար Չարլզ Դենսը: Տեսանյութում պատկերված բնապատկերներն ու մթնոլորտը հիշեցնում են տեսարաններ հեռուստասերիալից:
Հոլովակում Չարլզ Դենսը բանաստեղծություն է կարդում, որում փոխաբերաբար ասվում է, որ մարզիկներին տարբեր դժվարություններ են սպասվում ոսկի շահելու ճանապարհին, սակայն յուրքանչյուրն էլ ունի այդ հնարավորությունը:










