Փարիզը պատրաստվում է կրկեսային փառատոնին
Հունվարի 23-26-ը փարիզյան Phenix կրկեսում կայանալու է 35-րդ միջազգային Cirque de demain («Ապագայի կրկես») փառատոնը: Սա գլխավոր կրկեսային միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրկեսները ներկայացնող մինչև 25 տարեկան մարդիկ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Այս տարվա փառատոնի համար ժյուրին ընտրել է 24 արտիստների, ովքեր ցույց կտան տարբեր բարդության մոտ 50 դիտարժան համարներ ներկայում հայտնի կրկեսային տարբեր ժանրերում:
Փառատոնին չեն լինի ծաղրածուներ և կենդանիների մասնակցությամբ համարներ: Փառատոնի վերջին օրը՝ հունվարի 26-ին, ժյուրին կընտրի հաղթողին, իսկ վերջում պատվավոր հյուրերը ցույց կտան իրենց լավագույն համարները:










