Ամերիկացի տղան 17 տարեկանում մահացել է ծերությունից

18:00 • 14.01.14

Բերնսը՝ ծնողների հետ

 

ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում մահացել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ (progeria) տառապող 17-ամյա դեռահաս Սեմ Բերնսը, ում օրգանիզմը սկսել է ժամանակից շուտ ծերանալ։

 

Ինչպես նշում է Газета-ն, Բերնսի ՝ հիվանդության դեմ մղած պայքարը բազմաթիվ անհույս հիվանդների համար դարձել է գոյության պահպանման խորհրդանիշ։ Բերնսի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որն անգամ «Օսկարի» է ներկայացվել։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ այս հազվագյուտ հիվանդությունից տառապում է յուրաքանչյուր 1 մլն մարդուց մեկը։ Անբուժելի հիվանդությամբ տառապողները միջինն ապրում են 13 տարի։