Red Hot Chili-ի նախկին կիթառահար Ջոն Ֆրուսչանտեն նոր խումբ է հավաքել

18:15 • 14.01.14

Red Hot Chili Peppers ռոք խմբի նախկին կիթառահար Ջոն Ֆրուսչանտեն և The Mars Volta խմբի նախկին անդամ Օմար Ռոդրիգես Լոպեսը նոր խումբ են հավաքել՝ Kimono Kult անվանումով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով volna.afisha.ru-ին: Խմբի առաջատարը կդառնա Le Butcherettes խմբից Թերի Ջենդեր Բենդերը: Ընդհանուր առմամբ, Kimono Kult-ի կազմում ընդգրկված է վեց մարդ:

 

Սպասվում է, որ մարտի 4-ին Kimono Kult-ը կթողարկի «Hiding in the Light» անվանումով դեբյուտային փոքր ալբոմը, որում կլինի չորս երգ:

 

Նոր խմբի ձայնագրությունը կարելի է նախապես պատվիրել խմբի «բենդքեմփում»։