«Սանտա Կլաուս» գործողության շնորհիվ ռուս իրավապահները 5 մլրդ ռուբլու թմրանյութ են առգրավել
Ռուսաստանցի ոստիկանները Նոր տարվա գիշերն անց են կացրել «Սանտա Կլաուս» անվանումով գործողությունը, որի արդյունքում ավելի քան 80 կգ թմրանյութ են առգրավել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թմանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության պետ Վիկտոր Իվանովը:
Խոսքը բարձրակարգ հերոինի մասին է, որի արժեքը գնահատվում է 5 մլրդ ռուբլի: Ձերբակալվել է նաև 4 թմրախմբավորման պարագլուխ: Թմրանյութը մարդատար մեքենաներով Սանկտ Պետերբուրգից Մոսկվա և Պովոլժիե է տեղափոխվելիս եղել:
Այս խմբաքանակից հնարավոր կլիներ 4 տոննա «փողոցային» հերոին պատրաստել: Իսկ սա իր հերթին հավասար է 5 մլն միանգամյա չափաբաժինների:










