Շանթ Հարությունյանի՝ հարազատների հետ տեսակցության արգելքը հանված է
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից նախագահական նստավայր երթի փորձ արած և ձերբակալված Շանթ Հարությունյանի՝ հարազատների հետ տեսակցության արգելանքը հանված է քննիչ Ռոբերտ Տոնոյանի կողմից:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը։
«Տեսակցության արգելքը հանել են երեկ երեկոյան: Ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել»,-ասաց Ռուզան Բադալյանը։ Նա, ինչպես նաև որդին՝ Շահեն Հարությունյանը շտապում էին Շանթի հետ տեսակցության:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը տեսակցության արգելանքը վերացնելու և այլ պահանջով մոտ 15 օր հացադուլի մեջ էր:










