Սնոուդենը հաքերություն է սովորել Հնդկաստանում
Ամերիկյան ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2010 թվականին Նյու Դելիում անցել է ծրագրավորման 6-օրյա դասընթացներ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Foreign Policy-ին, որն այս տեղեկություններն ստացել է իրավիճակին ծանոթ աղբյուրից:
Ըստ աղբյուրի՝ Սնոուդենը որոշ ժամանակ աշխատել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպանատանը, որպեսզի «աջակցություն ցույց տա որպես տեխնիկական մասնագետ»: Բացառված չէ, որ Սնոուդենը դեսպանատանն զբաղվում էր հետախուզական սարքերի վերահսկողությամբ:
Բացի այդ՝ Սնոուդենը Հնդկաստանում անցել է հաքերության էթիկայի դասընթացներ, որոնց ընթացքում սովորել է պաշտպանել համակարգիչը «կոտրելուց» և կանխելու տվյալների արտահոսքը:










