Հարավային Սուդանի 200-ից ավելի բնակիչ խեղդվել է Նեղոս գետում

17:19 • 14.01.14

Հարավային Սուդանի 200-ից ավելի բնակիչ, փախչելով Մալակալ քաղաքում տեղի ունեցող բախումներից, նավաբեկության հետևանքով խեղդվել է Նեղոս գետի ջրերում։

 

Ինչպես հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Հարավային Սուդանի բանակի խոսնակին, խեղդվածների թվում մեծ թիվ են կազմում կանայք ու երեխաները։ Նրա խոսքով՝ ողբերգության պատճառը եղել է լաստանավի գերբեռնվածությունը։

 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Հարավային Սուդանի կառավարության ու ապստամբների միջև բախումների պատճառով 355.000 մարդ ստիպված է եղել լքել տունը։