Տարանտինոյի «Անտանելի ությակում» կնկարահանվեն Քրիստոֆ Վալցը և Բրյուս Դերնը
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի երկրորդ վեսթերնը կկոչվի The Hateful Eight՝ «Անտանելի ությակը», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Հայտնի է, որ դերերից մեկը կխաղա Քրիստոֆ Վալցը, որն «Օսկար» է ստացել Տարանտինոյի նախորդ ֆիլմում՝ «Ազատագրված Ջանգո»-ում երկրորդ պլանի դերի համար: Նաև տեղեկություն կա «Անտանելի ությակում» 77-ամյա Բրյուս Դերնի մասնակցության մասին, որը նախկինում բազմիցս նկարահանվել է վեսթերններում: Հավանաբար, նկարահանումները կսկսվեն արդեն այս ամառ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քվենտին Տարանտինոն նոր վեսթերն կնկարահանի, քանի որ, իր խոսքով, իրեն շատ է դուր եկել «Ջանգո»-ի վրա աշխատելը:










