Եռամսյակը մեկ. Ժիրինովսկու կուսակցությունը պատրաստվում է կուսակիցների համար սեռական կյանքի նորմատիվ սահմանել
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը կուսակցության անդամներին բուսակեր դարձնելուց հետո, հիմա էլ սեռական կյանքի համար նորմատիվ է մտցնում. տարեկան 3-4 անգամից ոչ ավելի, հաղորդել է կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, գրում է Взгляд-ը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես են լիբերալ-դեմոկրատները դիմավորել Ամանորը և ամեն ինչ նորմալ է առողջության հետ, Ժիրինովսկին ասել է, որ ոչ ոք ալկոհոլ և ծխախոտ չի օգտագործել, իսկ ուտելիքը բուսական ծագման է եղել:
«Եվ այս տարվանից ներդնում ենք սեռական կյանքի համար նորմատիվներ. եռամսյակը մեկ անգամ: Պոռնոգրաֆիայի, պոռնոերիզների և տարբեր այդպիսի թեթևամիտ ֆիլմերի ազդեցության տակ երիտասարդ սերնդի մոտ նորմ է մշակվում՝ որքան շատ, այնքան լավ: Որքան քիչ, այնքան լավ: Եվ միայն այն ժամանակ, երբ կա փոխադարձ համակրանք: Ստանդարտ՝ եռամսյակը մեկ, տարին 3-4 անգամ բավական է»,- համոզված է Ժիրինովսկին:
Նա նշել է, որ դրանում է կյանքի առողջ ապրելակերպը. չխմել, չծխել, ոչ մի միս, միայն բուսական սնունդ և սեռական կյանքում չափավորություն:










