Արարատում «ԳԱԶելը» հարվածել է գազատարին, տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.33-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 47 տան մոտակայքում N50 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1178Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Ե.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.02-ին, մարվել` 07.17-ին:










