2015–ից հայկական պլանշետը կդառնա առաջին դասարանցիների հիմնական կրթական գործիքը. Ա. Աշոտյան

11:35 • 15.01.14

ՀՀ կրթության և գիտության նախարարության 2014 թվականի գերակա խնդիրներն ու ծրագրերն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Խոսելով հանրակրթական դպրոցներում ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ նոր ուսումնական տարում շարունակվելու է դասագրքերի փորձարկման գործընթացը, որը թույլ է տալիս նվազեցնել անճշտությունների, վրիպակների քանակը և բարձրացնել դրանց որակը:

 

«Շարունակելու ենք կարևոր ծրագիր՝ կապված առաջին դասարանցիներին համակարգչային տեխնիկայով ապահովելու հարցի հետ: Առաջիկայում արտադրվելիք հայկական պլանշետը պետք է դառնա հիմնական կրթական գործիքը. 2015-ի սեպտեմբերից առաջին դասարանցիները կստանան կրթական ծրագրերով հագեցած այս գործիքը»,-ասաց նա: