Զոի Սալդանան և Սեմ Ուորթինգթոնը կնկարահանվեն «Ավատար» ֆիլմի բոլոր 3 մասերում

14:31 • 15.01.14

Հանդիսատեսը կտեսնի Սեմ Ուորթինգթոնի և Զոի Սալդանայի ստեղծած կերպարները «Ավատար» ֆիլմի բոլոր 3 շարունակություններում։ Գլխավոր դերակատարներն արդեն կնքել են նկարահանումների վերաբերյալ պայմանագրերը, հայտնում է filmpro.ru-ն։

 

Երեք ֆիլմերից առաջինը կինոթատրոններում կհայտնվի 2016թ. դեկտեմբերին։ Երկրորդ և երրորդ մասերը նախատեսված են 2017 և 2018թթ.։

 

Առաջին ֆիլմի նկարահանումները կանցկացվեն նաև ջրի տակ։ Այլ մանրամասներ գաղտնի են պահվում, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, գլխավոր հերոսները վաղ թե ուշ երեխաներ կունենան։