Ուկրաինայի վարչապետը «Եվրամայդանը» «կենդանիների հեղափոխություն» է անվանել
Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովն այսօր իրավական գնահատական է պահանջել քաղաքական ակցիաներում երեխաների ներգրավելու համար, տեղեկացնում է Взгляд-ը։
«Ես շոկի մեջ էի, երբ Արհմիությունների տանը գտան 12-ամյա աղջկա, որը 3 շաբաթ հետախուզման մեջ էր։
Այդ ողջ ընթացքում մեծ մարդիկ, այսպես կոչված՝ մայդանի շտաբի կազմակերպիչները, ոչ միայն տեսել էին այդ աղջկան, այլև երեխային օգտագործել ինչ-ինչ աշխատանքների համար։ Առանց փաստաթղթերի երեխային տեղավորել են չգիտես ինչ բնակարանում, և ոչ ոք չի հետաքրքրվել նրա ճակատագրով ու առողջությամբ։ Պարզվում է՝ Մայդանն անօրինական կերպով ներգրավում է անչափահաս երեխաների։ Կենդանիների հեղափոխություն»,-ասել է նա։
Ազարովը հայտարարել է, որ ոչ մի հեղափոխություն արժանի չէ երեխաների արցունքներին։
Բողոքի ակցիաները երկրում անցկացվում են նոյեմբերի վերջից, երբ երկրի իշխանությունները կասեցրին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները։










