Բավարիայի գրադարանն ավելի քան 1 մլն գիրք է թվայնացրել

13:07 • 15.01.14

Բավարիայի պետական գրադարանը (Գերմանիա) օգտատերերին առաջարկում է գերմանալեզու տարածքում էլեկտրոնային գրքերի ամենամեծ հավաքածուի անվճար հասանելիությունը, գրում է «Deutsche Welle»-ն։

 

Ավելի քան 1 մլն թվայնացված գրքերի անվճար հասանելիություն կունենան համացանցի օգտատերերն ամբողջ աշխարհում։ Առաջին հերթին, խոսքը 17-19-րդ դարի հրատարակությունների թվային տարբերակների մասին է, որոնց վրա չեն տարածվում հեղինակային իրավունքների սահմանափակումները։

 

Գրադարանն անցկացնում է հատուկ պարապմունքներ, որոնց ընթացքում բոլոր ցանկացողները թվայնացված պարբերականներից օգտվելու հմտություններ են սովորում։