Դելիի կենտրոնում դանիացի զբոսաշրջիկը ենթարկվել է խմբակային բռնաբարության

10:29 • 15.01.14

Հնդկաստանի մայրաքաղաքի առևտրային շրջաններից մեկում խմբակային բռնաբարության է ենթարկվել Դանիայի 51-ամյա քաղաքացուհի, հայտնում է Yahoo News-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ երեկոյան: Զբոսաշրջիկը մոլորվել է Դելիում և անցորդ տղամարդկանց խնդրել օգնել իրեն: Հնդիկները համաձայնվել են ուղեկցել նրան, սակայն նրան ոչ թե հյուրանոց են տարել, այլ սակավամարդ տեղ` Կոնոտ փլեյսի շրջանում:

 

Ութ հոգով կատարված բռնաբարությունից հետո խլել են դանիացի կնոջ iPad-ն ու կանխիկ գումարը:

Միջադեպի առնչությամբ 15 մարդ է ձերբակալվել: Կինը բուժօգնությունից հրաժարվել է և անմիջապես մեկնել է հայրենիք:

 

2013-ին Հնդկաստանում արտասահմանցի կին զբոսաշրջիկները մի շարք խմբակային բռնաբարությունների զոհ էին դարձել: