ԼՂՀ զորամասում հիվանդության պատճառով զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ

13:14 • 15.01.14

ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ կայքը, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում: