Կիպրոսի միակ բանտում անկարգություններ են սկսվել

00:06 • 15.01.14

Կիպրոսի իշխանությունները հունվարի 14-ին ոստիկանական ստորաբաժանումներ են ուղարկել պետության միակ բանտը՝ անկարգությունները ճնշելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:


Մոտ 100 բանտարկյալներ սկսել էին բողոքել պայմանների կտրուկ վատացման և մյուս կալանավորների կողմից բռնության աճի դեմ: Ըստ պաշտոնական տվյալների` վերջին շաբաթվա ընթացքում 2 մարդ ինքնասպանություն է գործել, իսկ ևս 1-ը ենթարկվել է խմբակային բռնաբարության:


Խորհրդակցության ժամանակ Կիպրոսի կառավարությունը եկել է եզրակացության, որ բանտը գործում է սեփական օրենքներով, այնտեղ ծաղկում է կաշառակերությունը, իսկ սահմանված կարգը չի պահպանվում, ինչի կապակցությամբ ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի բանտում կարգը վերականգնելու ուղղությամբ: