Ամերիկացին խեղդվել է գետն ընկած հեռախոսը հանելու ժամանակ

10:19 • 15.01.14

Ամերիկյան Չիկագո քաղաքի կենտրոնում երիտասարդ է խեղդվել, երբ փորձել է գետից հանել իր բջջային հեռախոսը։ Ինչպես նշում է Лента-ն, 26-ամյա երիտասարդի հեռախոսն ընկել է Չիկագո գետը, ինչից հետո նա փորձել է հանել այն գետից, սակայն սայթաքել է և ընկել ջուրը։

 

Նրա 2 ընկերները փորձել են օգնել, սակայն իրենք էլ են հայտնվել գետում։ Անցորդները փրկարարների են կանչել, որոնք գետից հանել են երիտասարդներից 2-ին։

 

Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Իսկ 3-րդ ընկերն առ այսօր անհայտ կորած է համարվում. եղանակային վատ պայմանների պատճառով նրա որոնման աշխատանքները դադարեցվել են։