Իսպանիայում Էլ Գրեկոյի մահվան 400-րդ տարելիցին նվիրված մշակութային փառատոն կանցկացվի

10:46 • 15.01.14

Իսպանիան պատրաստվում է նշել տաղանդավոր նկարիչ Էլ Գրեկոյի մահվան 400-րդ տարելիցը՝ անցկացնելով մշակութային փառատոն, հայտնում է Euromag-ը։

 

Էլ Գրեկոյի փառատոնը կմեկնարկի հունվարի 18-ին Տոլեդոյում, որը, ըստ կազմակերպիչների, կգերազանցի բոլոր սպասումները։

 

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, բեմադրություններ, երաժշտական երեկոներ ու համաժողովներ։ Միջոցառման բյուջեն 15 մլն եվրո է, որից 88%-ը հավաքվել է մասնավոր նվիրատվությունների արդյունքում։