Նիդեռլանդներում կընտրեն Եվրոպայի 2013թ. լավագույն երաժշտական փառատոնը
Նիդեռլանդներում այսօր կանցկացվի European Festival Awards մրցանակաբաշխությունը, որտեղ կընտրեն 2013թ. Եվրոպայի լավագույն երաժշտական փառատոնը, գրում է pravda.ru-ն։
Արարողությունը կանցկացվի Գրոնինգեն քաղաքում։ Կներկայացվեն ավելի քան 360 երաժշտական փառատոներ։
European Festival Awards-ն անցկացվում է 2009-ից։ Անվանակարգերը մի քանիսն են՝ լավագույն եվրոպական խոշոր փառատոն, լավագույն եվրոպական միջին փառատոն, լավագույն եվրոպական փոքր փառատոն, փառատոն՝ ոչ բաց երկնքի տակ, լավագույն նոր փառատոն։ Հաղթողներին որոշում են ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ փորձագետները՝ լրագրողներ, փառատոների կազմակերպիչներ և այլն։










