ԱՄՆ Օկլահոմա նահանգում հանվել է նույնսեռականների ամուսնության արգելքը
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում դաշնային դատավորը որոշում է կայացրել, որով վերացվում է նույնասեռականների ամուսնության համար սահմանված արգելքը այդ նահանգում, այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ըստ վճռի՝ միասեռական ամուսնության արգելումը ԱՄՆ-ի Սահմանադրության դրույթի խախտում է, որով քաղաքացիներին հավասար պաշտպանություն է երաշխավորվում:
Դատավորի որոշումը մեծ քննադատություն է առաջացրել նահանգի ղեկավար Մերի Ֆելինի, գլխավոր դատախազի և այլ պաշտոնատար անձանց կողմից:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Յուտա նահանգում դատարանը բավարարել էր հայցը՝ արգելելու միասեռ ամուսնությունները։










