Forbes-ը Սփիլբերգին 2014 թվականի ամենաազդեցիկ աստղ է ճանաչել

23:28 • 15.01.14

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը գլխավորել է 2014 թվականի ամենաազդեցիկ աստղերի ցուցակը, որը կազմվել է Forbes ամսագրի կողմից: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:


Վարկանիշը կազմելու աշխատանքներին մասնակցել է E-Poll Market Research գործակալությունը, որն անցկացրել է սոցհարցում, որի մասնակիցներին առաջարկվել է 45 տարբեր չափանիշների հիման վրա գնահատել շուրջ 6.000 մարդու:


Բացի Սփիլբերգից առաջին եռյակում հայտնվել են Օփրա Ուինֆրին և «Աստղային պատերազմներ» ֆիլմի ստեղծող Ջորջ Լուկասը: Ցուցակում հայտնվել են նաև ռեժիսոր Մարտին Սքորսեզեն, U2 խմբի առաջնորդ Բոնոն և կոմիքսների հեղինակ Սթեն Լին: