Ֆրանսիայում 2013 թվականին գրանցվել է մոտ 7.000 միասեռ ամուսնություն

11:18 • 15.01.14

Միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ընդունումից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է մոտ 7 հազար նման միություն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ընդհանուր առմամբ, դա պետությունում 2013 թվականին գրանցված ամուսնությունների ընդհանուր թվի միայն 2,95 %-ն է: Այդ տվյալներն է հրապարակել Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

 

Վիճակագրության համաձայն՝ նոր օրենքից օգտվել ցանկացող ֆրանսիացիների մոտ 60 տոկոսը տղամարդ է: Ամուսնացող միասեռականների միջին տարիքը տղամարդկանց մոտ եղել է 50-ը, իսկ կանանց մոտ՝ 43-ը:

 

Ընդհանուր առմամբ, ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 238.000 ամուսնություն է գրանցվել: Ավանդական զույգերում միջին տարիքը տղամարդկանց մոտ 37-ն է, իսկ կանանց մոտ՝ 34-ը: Զեկույցը կազմողները ֆիքսել են գրանցված ամուսնությունների հերթական անկում: