Օլանդի սիրուհու կարիերան տուժել է սիրավեպի պատճառով
Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն, ով ուշադրության կենտրոնում է հայտնվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած սիրային կապի բացահայտումից հետո, զրկվել է Villa Medici-ի (Հռոմում Ֆրանսիական ակադեմիայի) ժյուրիի անդամ դառնալու հնարավորությունից։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրա թեկնածությունը ժյուրիի անդամի համար առաջարկել էր մրցույթի տնօրեն Էրիկ դե Շասսեն, և նա ժյուրիի պաշտոնում հաստատվել էր Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին։
Սակայն Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։
Villa Medici-ի ժյուրին ամեն տարի որոշում է արվեստի գործիչների, որոնք պետք է ապրեն և աշխատեն առանձնատան տարածքում՝ 12-18 ամիսների ընթացքում։










