Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը միասին ելույթ կունենան «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ
Լեգենդար «The Beatles» խմբի մասնակիցներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը միասին ելույթ կունենան «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա Լոս Անջելեսում հունվարի 26-ին, գրում է Lenta.ru-ն։
Տասնվեց «Գրեմմի» մրցանակի արժանացած Մաքքարթնին այս տարի ներկայացված է 2 անվանակարգերում՝ «Լավագույն ռոք երգ» («Cut Me Some Slack»), և «Լավագույն երաժշտական ֆիլմ» («Live Kisses»)։
«The Beatles»-ի երկու մասնակիցներն այս տարի կստանան «Lifetime Achievement Award» մրցանակ, որը շնորհվում է ձայնագրման ոլորտում հատուկ ներդրումների համար։ Նրանցից բացի, այդ մրցանակին կարժանանա նաև «The Isley Brothers» անսամբլը, ամերիկացի ֆոլկ երգիչ Քրիս Քրիստոֆերսոնը, մեքսիկացի կոմպոզիտոր Արմանդո Մանսաներոն։










