Հունաստանի ՆԳ նախարարի գրասենյակի մոտ պայթյուն է որոտացել
Հունաստանի ներքին գործերի նախարար Յանիս Միխելակիսի գրասենյակի մոտ գիշերն ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նախարարի կուսակցական գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Ամերիկայի փողոցում։ Ռումբը, որը պատրաստված է եղել գազային բալոնի հիմքի վրա, տեղադրվել է գրասենյակի մուտքի մոտ։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Գրասենյակն այդ ընթացքում փակ է եղել, տուժածներ չկան։
Պայթյունի պատասխանատվությունը որևէ մեկը չի ստանձնել։
«Որոշ ուժեր ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել։ Դա չի հաջողվի։ Ժողովրդավարությանը վախեցնել հնարավոր չէ»,-հայտարարել է նախարարը։










