Իսրայելին 8 տարվա կյանք է մնացել. ՀԱՄԱՍ
Գազայի հատվածի ներքին գործերի նախարար, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ֆաթհի Համադը հայտարարել է, որ Իսրայելին 8 տարվա կյանք է մնացել։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Համադի համոզմամբ՝ 2022թ.-ին Իսրայելի տեղում լինելու է Պաղեստինը։
Նա ընդգծել է, որ Իսրայելը պարտվել է պաղեստինցիների դեմ բոլոր նախորդ պատերազմները, այն ժամանակ, երբ պաղեստինցիները շարժվում են դեպի Ալ-Աքսա մզկիթի ազատագրումը։
«Մենք կհասնենք մեր նպատակներին 8 տարվա ընթացքում։ Մենք պատրաստ ենք ջիհադին և տանջանքներին։ Մենք կոչնչացնենք մեր թշնամուն»,-հայտարարել է ՆԳ նախարարը։
ՀԱՄԱՍ-ը կրկնել է սպառնալիքների շարքը, որը հնչեցվել էր նոյեմբերին. «Դուք՝ սիոնիստներդ, տեղ չունեք Պաղեստինի հողերի վրա։ Մենք ձեզ կվտարենք մեր հողերից։ Ջիհադն ու չարչարանքները՝ Ալլահի անունից, մեր ճակատագիրն են»։










