Ֆրանսիայի նախագահը խոստացել է իջեցնել բիզնեսի համար հարկերը

10:34 • 15.01.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել է իջեցնել բիզնեսի համար հարկերը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

 

Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ձգտում է իջեցնել կորպորատիվ հարկը, կպարզեցնի բյուրոկրատական գործընթացներն ու Ֆրանսիայի աշխատանքային օրենսդրությունը: Նա նաև նշել է, որ ծախսերի կրճատման դիմաց բիզնեսից կպահանջի աշխատատեղերի թվի մեծացման պարտավորություն ստանձնել:

 

Թերթը գրում է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն անհանգստացած են Ֆրանսիայի աղոտ տնտեսությամբ և մրցունակությունը բարձրացնելու համար բարեփոխումներ իրականացնելու ցանկության բացակայությամբ: