Կաննի կինոփառատոնի նախագահ է դարձել Պյեր Լեսկյուրը
Կաննի կինոփառատոնի ղեկավարության հերթական նիստի ընթացքում որոշվել է, որ նախագահ կդառնա 68-ամյա Պյեր Լեսկյուրը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի 83-ամյա ռեժիսոր Ժիլ Ժակոբին, ով գլխավորել է կինոֆորումը 2001-ից, գրում է filmpro.ru-ն։
Պյեր Լեսկյուրը երկար ժամանակ աշխատել է որպես լրագրող։ Նա ֆրանսիական վճարովի Canal+ հեռուստաալիքի համահիմնադիրներից է։ Լեսկյուրը եղել է ալիքի գլխավոր տնօրենը 1994-2002թթ.։ Այդ տարիների ընթացքում Canal+-ը դարձել է ամենախոշոր խաղակիցներից մեկը մալուխային հեռուստատեսությունների համաշխարհային շուկայում։










