Կոյուղու վթարի հետևանքով վնասվել է Ֆրանսիայի Ազգային գրադարանի ավելի քան 10.000 փաստաթուղթ
Ֆրանսիայի Ազգային գրադարանում կոյուղու խողովակի պայթելու պատճառով վնասվել է արխիվի 10 հազարից ավելի փաստաթուղթ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Point թերթին:
Վթարը տեղի է ունեցել «Գրականություն և արվեստ» սրահի հարևանությամբ, որտեղ պահպանվում է 16-րդ դարի փաստաթղթերի մեծ հավաքածու:
Նախնական տվյալներով՝ վնասվել է 10-12 հազար փաստաթուղթ, ինչպես նաև սլայդերի և ֆիլմերի հավաքածու:
Նշվում է, որ Ազգային գրադարանն ունի աշխարհում ֆրանսալեզու գրականության ամենաամբողջական շտեմարանը:










