Նորվեգացի գրողը շեքսպիրյան «Մակբեթի» սեփական տարբերակը կգրի

14:36 • 15.01.14

Նորվեգացի դետեկտիվ ժանրի գրող Յու Նեսբեն մտադիր է The Hogarth Shakespeare նախագծի շրջանակում գրել Ուիլյամ Շեքսպիրի հանրահայտ «Մակբեթ» ստեղծագործության սեփական տարբերակը, տեղեկացնում է Лента-ն։

 

Հայտնի է, որ նորվեգացի հեղինակի «Մակբեթը» կհրատարակվի 2016թ.՝ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ։

«Մակբեթն ինձ համար հարազատ թեմա է, քանի որ այն անդրադառնում է մի շարք հարցերի, որոնց մասին ես գրում եմ ստեղծագործական ուղիս սկսելուց ի վեր։ Շեքսպիրի գործից ես կվերցնեմ՝ ինչ ինձ հարկավոր է ու կգրեմ սեփական պատմությունս»,-նշել է Նեսբեն՝ հավելելով, որ ինքը «բավականաչափ աներես կգտնվի ու նոր ստեղծագործությունը հենց «Մակբեթ» կանվանի»։

 

Лента-ն հավելում է, որ The Hogarth Shakespeare նախագծին մասնակցում են նաև աշխարհի այլ երկրներից տաղանդավոր գրողներ, ովքեր կգրեն Շեքսպիրի ճանաչված պիեսների սեփական տարբերակները։

 

Հայտնի է, որ բրիտանուհի Ջանեթ Ուինթերսոնը կգրի «Ձմեռային երազ», ամերիկուհի Էն Թայլերը՝ «Անսանձ կնոջ սանձահարումը», բրիտանացի Հովարդ Ջեյքոբսոնը՝ «Վենետիկի վաճառականը», իսկ կանադուհի Մարգարեթ Էթվուդը՝ «Փոթորիկը» ստեղծագորոծությունները։