Մոսկվայում ադրբեջանցի է սպանվել

10:11 • 15.01.14

Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը։

 

ՌԴ իրավապահ մարմինների տարածած տեղեկության համաձայն՝ տղամարդու դին՝ դանակի հարվածներով, հայտնաբերվել է Մոսկվայի հարավում։

 

«Երեքշաբթի՝ ժամը 22։36-ին, «02» հեռախոսահամարին ահազանգ է ստացվել տղամարդու վիրավորվելու մասին։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ստացած վերքերից տղամարդը տեղում մահացել է»,- РИА Новости գործակալությանն ասել է զրուցակիցը։

 

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ սպանությունը տեղի է ունեցել շուկաներից մեկում վիճաբանությունից հետո։