Ֆրանսիան առանց կողմնակի օգնության կարող էր հարված հասցնել Սիրիային. Օլանդ
Ֆրանսիան հնարավորություն ուներ ինքնուրույն հարվածել Սիրիային, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Обозреватель-ը։
«Մենք ի վիճակի էինք հարվածել Սիրիային, շատ քիչ երկրներ ունեն նման հնարավորություն»,- նշել է նախագահը՝ պատասխանելով ֆրանսիական բանակի մարտունակության մասին հարցին։
Նախագահը հավելել է, որ հենց այդ սպառնալիքի պատճառով է հաջողվել հասնել նրան, որ սիրիական քիմիական զենքը ոչնչացվի։










