Չիլիում բռնապետ Աուգուստո Պինոչետի կնոջ մասին ֆիլմ կնկարահանվի

12:09 • 15.01.14

Չիլիում ֆիլմ կնկարահանվի բռնապետ գեներալ Աուգուստո Պինոչետի կնոջ՝ Լուսիա Իրիարտի մասին, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Ֆիլմի հիմքում իր ստեղծագործությունն էկրանավորելու մասին պայմանագիր կնքած չիլիացի լրագրող Ալեխանդրա Մատուսի «Դոնյա Լուսիա» գիրքն է: Նրա խոսքով՝ Լուսիա Իրիարտը եղել է բռնապետի «աջ ձեռքը», որը ֆիլմում կհայտնվի միայն որպես երկրորդական կերպար:

 

«Իմ ստեղծագործությունը պատմում է դիկտատուրայի պայմաններում լիբերալ-դեմոկրատական հայացքներով ընտանիքից եկած կնոջ փոխակերպումների մասին»,- ասել է գրողը:

 

«Դոնյա Լուսիա» գիրքը լույս է տեսել 2013 թվականի նոյեմբերին և մեծ հաջողություն է ունեցել: Այն նախկին բռնապետի կնոջ կյանքի մասին լրագրողական հետաքննություն է:

 

Աուգուստո Պինոչետը մահացել է 2006 թվականի դեկտեմբերին, 91 տարեկանում՝ գտնվելով տնային կալանքի տակ: Նրան մեղադրում էին ռազմական ռեժիմի ժամանակ մարդու իրավունքները խախտելու, ինչպես նաև հարկային հանցագործությունների համար: