Queen խմբի երաժիշտները Ֆրեդի Մերկուրիի ժամանակների չհրապարակված երգ են հայտնաբերել
Լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն իր կայքում հայտնել է, որ խմբի հարվածային գործիքների երաժիշտ Ռոջեր Թեյլորի հետ համատեղ աշխատում է խմբի անավարտ երգի վրա, որն անսպասելիորեն հայտնաբերվել է երկուշաբթի, հայտնում է РИА Новости-ն։
«Ձայնագրությունում, որի վրայից մենք մաքրել ենք դարերի փոշին, կանք բոլորս՝ Ֆրեդի Մերկուրին, Ջոն Դիկոնը, Ռոջերը և ես։ Մենք բոլորս նվագում ենք մի երգում, որի մասին բոլորը մոռացել են և որն անավարտ է մնացել»,- գրել է Մեյը։










