Ուկրաինայի ընդդիմադիր պատգամավորներն արգելափակել են Ռադայի ամբիոնն ու նախագահությունը

13:10 • 15.01.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստից կես ժամ առաջ ընդդիմությունն արգելափակել է խորհրդարանի ամբիոնն ու նախագահությունը, գրում է korrespondent.net-ը:

 

Արգելափակմանը մասնակցել է մոտ 10 պատգամավոր: 

 

Երեկ՝ հունվարի 14-ին, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն արգելափակել էին Ռադայի աշխատանքը՝ պահանջելով քննարկել կառավարության, մասնավորապես՝ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականի հարցը, ինչպես նաև ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ «Բերկուտ» հատուկջոկատայինների գործողությունները քննելու գործով:

 

Խորհրդարանն այդպես էլ չի կարողացել սկսել աշխատանքը: