Սնոուդենը կընդգրկվի «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդում
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կդառնա «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ, ինչի կապակցությամբ կազմակերպության համահիմնադիր Դենիել Էլսբերգը շատ է հպարտանում։
Ինչպես նշում է Газета-ն, Էլսբերգը մասնավորապես ասել է, որ Սնոուդենն իր համար հերոս է, ում ինքը շատ ուրախ է տեսնել իրենց թիմում։
«Իսկական լրագրությունը չի կարող գոյություն ունենալ առանց մեծ քաջություն պահանջող գործողությունների, որոնք իրականացրել է Սնոուդենը։ Նրա պես մարդիկ մեզ շատ են հարկավոր»,-ասել է Էլսբերգը։
Նա նաև հավելել է, որ «Ազատ մամուլի հիմնադրամը», որն իր աշխատանքը սկսել է 2012թ., աջակցում է հատուկ ծառայությունների ու պետական ձեռնարկությունների վերաբերյալ փաստերի հրապարակման համար հետապնդվող անձանց։










